|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցականում:
Ավելի վաղ հայտնել էինք, ողբերգական ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: