|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գրում է.
«Ոչ մի դեպքում պատերազմը լիգիտիմ հիմքեր ունենալ չի կարող։ Անթույլատրելի է լեգիտիմացնել Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը։ Ոչ 80-ականներին` Գանձակի, Բաքվի և Սումգայիթի հայերի ցեղասպան ջարդը, ոչ 90-ականներին` Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմը, ոչ էլ ,2016-ի, 2020-ի և դրանից հետո կատարված ցեղասպանությունները, երբեք չեն սկսել հայերը։
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր ազգի դեմ իրականացվողը չի կարող ունենալ լեգիտիմ հիմք։
Երբ Նիկոլն ինչ որ պատճառով ասում է Ադրբեջանը կստանա լեգիտիմ հիմք պատերազմելու, ապա նա լեգիտիմացնում է ինչպես նախորդ պատերազմները, այնպես էլ իրենց կողմից պարբերաբար անոնսված հնարավոր սկսվելիքները»։