|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան Ստամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը: Պոլսո հայոց պատրիարքությունից հայտնում են, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը արքեպիսկոպոսի մահվան մասին արդեն տեղեկացրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Սրբազան հոր մարմինը տեղափոխվել է Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի։ Օծման և հուղարկավորության մասին կհաղորդվի լրացուցիչ։
Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը ծնվել է 1942 թվականին Ստամբուլում։ 1992-2018 թթ. եղել է Գերմանիայի հայոց թեմի առաջին առաջնորդը, 2017-2019 թթ. եղել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, 2017-2019 թվականներին եղել է Պոլսո հայոց պատրիարքության տեղապահը:
Սրբազան հայրը Երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Սուրբ Ներսես Շնորհակլի շքանշանին։