|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է․ Մի ժամանակ մեր իշխանության մեջ շատ քիչ էին կանայք, եւ անգամ օրենքով քվոտաներ սահմանվեցին, որ նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կին լինի, եւ գենդերային հավասարությունն ապահովվի: Հիմա հակառակ պրոցեսն է գնում` Նիկոլ Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում. գլխավոր դատախազ, հետախուզության պետ, առողջապահության, արդարադատության, ԿԳՄՍ նախարարներ, ՄԻՊ եւ հիմա` ՆԳ նախարար: Բայց նախորդ նշանակումներից այս վերջինը տարբերվում է նրանով, որ ՆԳՆ-ի կազմում են նաեւ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, որոնք ռեժիմային համակարգեր են` համազգեստ կրող, զինվորական կոչումներով մարդիկ, որոնք պետք է ենթարկվեն 30-ամյա մի աղջնակի, որի միակ առավելությունը վարժ խոսելն է ու Արեւմուտքի հավանությունը: