|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ շարունակում են լարվածությունը նվազեցնելու ջանքերը:
«Այս վտանգավոր իրավիճակի ցանկացած հետագա սրացում կարող է ունենալ հեռուն գնացող և կործանարար հետևանքներ ոչ միայն նրանց համար, ովքեր ապրում են Կապույտ գծի երկու կողմերում (Լիբանանի և Իսրայելի սահմանը), այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։