|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ, իշխանահաճո որոշ լրատվականներ, Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը մանիպուլացիոն կերպով մեկնաբանելով` ներկայացրեցին, թե իբր կալանքը երկարացվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Այդ քայլով փորձ արվեց անուղղակի կերպով ճնշում գործադրել դատարանի վրա և միևնույն ժամանակ նախապատրաստել հանրությանը:
Հիշեցնեմ, որ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր և հուսով եմ, որ Դատարանի որոշմամբ Գերասիմ Վարդանյանը կհայտնվի ազատության մեջ»: