|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 4-ին ասել է, որ որևէ պատճառ չկա մեկնաբանելու ԱՄՆ-ից ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի վերադարձի մասին լուրերը, իսկ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նշանակման մասին որոշումներ են կայացվում նախագահի կողմից։
«Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր անձնական պլանները: Դեսպանների նշանակման ու փոխարինման մասին որոշումները կայացնում է նախագահը»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Անտոնովը, հավանաբար, շուտով կվերադառնա հայրենիք։