|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հարավային Կովկասում իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները քննարկել են Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին: Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը։
Նախարարները նշել են, որ ընթացիկ տարվա մարտին կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: