|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել պաշտպանության բոլոր փոխնախարարներին. աշխատանքից ազատվել է նաև նախարարության պետական քարտուղարը, ասել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Ինչպես գրում է unian.net-ը, ընդհանուր առմամբ պաշտոնից ազատվել է վեց փոխնախարար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը սեպտեմբերի սկզբին հրաժարական է ներկայացրել: Ռեզնիկովն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 4-ից։ Ըստ օրենքի՝ նախարարի պաշտոնանկությունից հետո պետք է պաշտոնանկ արվեն նաև նրա տեղակալները։