|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ միավորվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակը գնահատելու հարցում և Ադրբեջանին ուղղված կոչով հանդես եկել: Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ միավորվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակը գնահատելու հարցում և կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես պահանջել էին Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,-նշել է ԱԳՆ խոսնակը:
Նա ընդգծել է՝ իր հստակ պարտավորությունից շեղվելու փոխարեն Ադրբեջանը պետք է իրականացնի դրանք:
Խոսնակը հիշեցրել է միջազգային մի քանի կառույցների՝ Freedom House-ի, Human Rights Watch-ի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարություններն այս առումով:
Freedom House-ն օրինակ կոչ էր արել ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիներին կանխամտածված սովամահության հասցնելուց: