|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Այս մասին խոսել է ինչպես պետքարտուղարը, այնպես էլ մյուսները: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ասել է Պատելը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումները կմեկնարկեն հունիսի 12-ին։