|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարզ է, որ ցեղասպան դահիճներից հայկական արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Նեմեսիս հորշարձանի տեղադչման շուրջ Թուրքիայի հայտարարոթյուններին:
«Սակայն մենք գործ ունենք Մերձավոր Արևելքի ավանդույթին քաջածանոթ մի վարչախմբի հետ, որը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է նշանաբանությունն ազգային ինքնության ամրապնդման և դրանում արդար վրեժի գաղափարի բյուրեղացման առումով։
Իզուր չէր, որ հայկական արդար վրեժի գաղափարն իրենց գլուխգործոց բանաստեղծություններում երգում էին հենց Պոլսում ստեղծագործող մեր դասական պոեզիայի երկու հսկաները՝ Վարուժանն ու Սիամանթոն»։