|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից հանուն իրենց անվտանգության։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության կայքը։
Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իրանցիներին չմեկնել Ուկրաինա։
«Ռազմական հակամարտության թեժացման եւ անկայունության խորացման հետ կապված՝ Իրանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ուկրաինա։ Այժմ Ուկրաինայում գտնվող քաղաքացիները նույնպես պետք է հեռանան երկրից՝ իրենց կյանքը փրկելու համար»,- նշվել է հրապարակման մեջ։