|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարությունից մեզ տեղեկացրեցին, որ դիմումը հասցեագրվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը։
«Մենք պնդեցինք, որ մեզ հիմա է պատասխան պետք, քանի որ խախտվում է մեր 4000-ից ավելի ուսանողների կրթության իրավունքը, որոնք դասադուլ են հայտարարել և նրանց լսարան վերադառնալը պայմանավորված է դիմումում բարձրացված հարցերի պատասպաններից։ Կառավարությունում մեզ ասացին, որ հաշվի առնելով, որ Հայաստան են ժամանում այլ երկրներից պատվիրակություններ, իրենց օրը հագեցած է հանդիպումներով և նշեցին, որ մեր հարցերին վաղը ժամը 13։00-ին կպատասխանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը»։
Գրիշա Թամրազյանը նշեց, որ կառավարությունում պնդել է, որ վարչապետ Փաշինյանին փոխանցեն, որ 7 օր է արդեն, ինչ ուսանողները դասադուլի մեջ են և լիազոր մարմնից որևէ անգամ կոչ, հորդոր չի եղել՝ նրանց լսարան վերադառնալու վերաբերյալ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։