|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռազմական լրագրող Չեթիներ Չեթինը, վկայակոչելով բարձրաստիճան զինվորականների, Habertürk-ի եթերում ասել է, որ Սիրիայում ռազմական գործողությունը սահմանափակվելու է Եփրատ գետից արևմուտք գտնվող տարածքներով։
«Ռազմական աղբյուրները, որոնց հետ ես խոսել եմ, ասում են, որ նախապատրաստական աշխատանքները 90 տոկոսով ավարտված են։ Վերջնական որոշումը մնում է Էրդողանին. գործողությունն առայժմ սահմանափակվելու է արևմտյան Եփրատով. Թել Ռըֆաթը Թուրքիայի համար երկար ժամանակ գլխացավանք դարձած շրջան է։ Դա Իրանի ու Ռուսաստանի պաշտպանության տակ գտնվող տարածք էր»,- հայտնել է Չեթինը: