|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը. ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` պատասխանելով ադրբեջանական Turan-ի հարցին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման վերաբերյալ։
«Մենք խստորեն կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումները կողմերի միջև՝ ուղղակի փոխգործակցության համար առկա մեխանիզմներն օգտագործելու և ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար, և կարգավորել հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ», - ասել է Փրայսը ուրբաթ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին այս ջանքերում…»,- հավելել է նա։