|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 6-ամյա աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Օդանավակայանի փողոցի տներից մեկից մահացած վիճակում։