|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Թբիլիսիում՝ Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում, Իվ. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում կայացավ Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության ապրիլքսանչորսյան ցուցահանդեսներից առաջինը, «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական միությունների անդամները։
Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածը՝ Թբիլիսիի տարբեր թաղամասերում, այդ թվում` Հավլաբարի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։
«Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպություն