|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մենք դատական նիստի ժամանակ փորձում էինք հասկանալ, թե մեղադրվող անձանցից յուրաքանչյուրն ինչպես կարող է խոչընդոտել գործի քննությանը, եթե նախաքննության փուլն արդեն ավարտվել է: Այս մասին դատականի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Ես համարում եմ, որ, օրինակ, Արտակ Դավթյանի դեպքում շատ ճիշտ են արել, որ կալանքը չեն կիրառել, բայց դա պետք է տարածվի նաև մյուսների նկատմամբ: Նրանք պետք է ազատության մեջ լինեն, թեկուզ գրավ կիրառվի, պատճաշ վարքագիծը ապահովվի, և քննություն տարվի ու պարզեն՝ անձինք մեղավոր են, թե՝ չէ»,- ասաց նա: