|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը, ընդամենը հիշեցնեմ 2 դրվագով․ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որի պաշտոնավարման ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշները, սա՝ մեկ, և երկրորդ՝ երբ հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը՝ Էրդողանի հետ կապված, նաև պարտավոր էիք նշել, որ դա 2005 թիվն էր, և Ռոբերտ Քոչարյանը պատասխանում էր իրեն ուղղված նամակին։ Եվ ամենակարևորը՝ 2005 թվականից մեկ տարի առաջ՝ 2004 թվականին, մենք 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին չէինք հանձնել, Հադրութը չէինք նվիրել, տարածքների մեծ մասը չէինք հանձնել․ ԱԺ ամբիոնից իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։