|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կառավարության հերթական նիստում այսօր որոշում է ընդունվել, որ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողներին կնշանակվի ամսական 36000 դրամի չափով պարգևավճար։
Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հետևանքով հաշմանդամ ճանաչված անձանց կատեգորիաները հստակեցնելու և դրանք համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի հետ համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Արդյունքում՝ իրավակարգավորումները տարածվելու են 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ Հստակեցվել է նաև պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Այսպիսով՝ կհստակեցվեն պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները և հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողների կնշանակվի պարգևավճար՝ ամսական 36000 դրամի չափով: