|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության:
Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է:
«Տոնական օրերին մեքենա վարելու դեպքում՝ ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց: Ոստիկանությունը միաժամանակ կոչ է անում և հորդորում բոլոր ծնողներին՝ հատկապես ուշադիր լինել անչափահասների հանդեպ: Վերջիններիս զերծ պահել ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ տոնական օրերին ոստիկանության ծառայողների խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման վերաբերյալ օպերատիվ արձագանքը կտրուկ նվազեցնում է պատահարների, վթարների ու վրաերթերի ելքով տուժածների թիվը:
Ոստիկանության ծառայողներն ամենայն խստությամբ կիրականացնեն իրենց գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու վերաբերմունքը:
Միասին պահպանենք տոնի լուսավոր խորհուրդը և բարձր պահենք փոխադարձ հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
ԱՀ Ոստիկանությունը շնորհավորում է գալիք Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ և մաղթում ջերմություն ու բարեկեցություն բոլորիս օջախներին», - նշված է տարածված հաղորդագրությունում։