|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։
Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել Mercedes-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ջարդոնի։