|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեեւ նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։
Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։ Նրա անունը՝ որպես նախագահի խորհրդականի, ի դեպ, նախագահականի կայքում երբեւէ չի նշվել։ Նա մեզ ասաց, որ հիմա էլ է պատրաստ Արմեն Սարգսյանին իր խորհուրդներով օգնել, երբ որ նա այցելի Արցախ եւ իր կարիքը զգա։ «Նախագահը եթե որոշի գնալ, մեծ ուրախությամբ կգնամ նրա հետ»,- ասաց Պողոսյանը»,- գրում է «Հրապարակը»: