|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել։
Լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որում վարձկաններից մեկը դժգոհում է, որ «Սուլեյման շահ» ահաբեկչական բրիգադի ղեկավար Աբու Ամշան խաբել է իրենց։ «Մենք Ղարաբաղում կռվել ենք թուրքական պետության հետ միասին։ Մենք մարդիկ ենք կորցրել, վիրավորներ ունենք։ Մեզ չեն վճարել։ Մենք սովից մեռնում ենք»,- նշել է նա։