|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն:
ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբեռնված: