|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենՌաֆայել Գրոսին ասել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը մտնում են միջուկային գործարքին վերադառնալու բանակցությունների վերակենդանացման կրիտիկական շրջափուլ:
The Washington Post-ին տված հարցազրույցում Գրոսին նշել է, որ Իրանը հրավիրել է իրեն` առաջիկա օրերին հանդիպելու քաղաքական առաջնորդների հետ։
Նա նաև հավելել է, որ մտադիր է քննարկել Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի խափանման հարցը և այլ հարցեր, որոնք կարող են բարդացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձը։
Գրոսին ընդգծել է, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները, իրեն ասել են, որ շատ դժվար կլինի նման համաձայնության հասնել, քանի դեռ գործակալության վերահսկողությունն ամբողջությամբ չի վերականգնվել:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է շուտով վերսկսել համաձայնագրին վերամիանալու բանակցությունները։ Նեդ Փրայսը ավելացրել էր. «Հուսով ենք, որ նրանց «շուտով» սահմանումը կհամապատասխանի «շուտով»-ի մեր սահմանմանը: Մենք կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեին»: