|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր։