|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Տաթևիկ Թոխյանը, «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ Արցախից տեղահանվածների խնդրով կառույցը մեծ աշխատանք է իրականացրել ։ Անդրադառնալով ՄԻՊ աշխատակազմին ուղղված բողոք-դիմումներին նա նշեց, որ գլխավորը կարգավիճակի և բնակապահովման հետ կապված խնդիրներն են։ Տաթևիկ Թոխյանի խոսքով Հայաստանում վարձակալությամբ տներ գտնելը դժվար է արցախցիների համար, և այն դեպքում, երբ այս պահին պետության կողմից գումար չեն հատկացվում, մարդիկ ունեն բնակվարձի խնդիր։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է հանրային քննարկում ՝ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։