|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թալիբները հրաժարվել են լուծել կանանց իրավունքների տրամադրման մասին հարցը։ Շարժումը հայտարարել է, որ այդ խնդիրը կլուծեն իսլամական աստվածաբանները։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիհուլլահ Մուջահիդը, փոխանցում է Sputnik-ը։
Թալիբների ներկայացուցիչը նշել է, որ կանանց եւս աշխատանք է պետք, սակայն Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը չի զբաղվի այդ հարցով։
Պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ առաջիկայում կքննարկվի կանանց իրավունքների թեման: Նա փաստացի հերքել է արմատական խմբավորման նախորդ հայտարարությունները՝ երաշխավորելով աղջիկների վերադարձը կրթական հաստատություններ մոտ ապագայում: Սեպտեմբերի 20-ին հաղորդվել է, որ թալիբները կարգադրել են կանանց, որոնք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք կարող են զբաղեցնել տղամարդիկ, մնալ տանը եւ չգնալ աշխատանքի։