|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Բելգրադում հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտության ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Չմիավորման շարժման 60-ամյակի ֆորումի շրջանակում:
«Մենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ քննարկեցինք այն թեմաները, որոնց անդրադարձել են Սոչիում երկու երկրների նախագահները»,- գրել է թուրք նախարարը Twitter-ում:
Չավուշօղլուն հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսված են նոյեմբերի 12-ին Ստամբուլում:
Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է այն երկրները, որոնց արտաքին քաղաքականությունը հիմնված է ռազմաքաղաքական բլոկներին մասնակցելուց հրաժարվելու և անկախության ուև հավասարության սկզբունքների վրա հիմնված՝ ժողովուրդների խաղաղ գոյակցության վրա: Այն հիմնադրվել է 1961 թ. սեպտեմբերի 1-ին:
Հայաստանն ունի դիտորդ պետության կարգավիճակ: