|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զենիթահրթիռային Ս-500 «Պրոմեթևս» համալիրը սկսել է մատակարարվել ռուսական զորքերին պետական փորձարկումների ավարտից հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը Տյումենի նավթագազային ֆորումի շրջանակում:
«Պետական փորձարկումները նոր են ավարտվել, և սկսվել են այս համալիրի առաջին առաքումները: Եվ դա դեռ այն ամբողջ տեսականին չէ, որ «Ալմազ-Անթեյ» պատվիրատուի պահանջով պետք է պատրաստ լինի»,-ասել է Բորիսովը ՝ պատասխանելով Ս-500 համակարգի վերաբերյալ հարցին:
«Ալմազ-Անթեյ» կոնցեռնի արտադրած Ս-500-ը նախատեսված է խոցելու համար պոտենցիալ թշնամու բոլոր առկա և հեռանկարային տիեզերական հարձակման զենքերը` բարձրությունների և արագությունների ամբողջ տիրույթում: Այն աշխատեցնող մասնագետների վերապատրաստումն անցկացվում է 2017 թվականից: Ս-500-ը կփոխարինի Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգին: