|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած Կիմ Խաչատրյանի` Վեդի քաղաքի համար 3 ավագ դպրոցի հին գրատախտակների մի մասը փոխարինվեցին նորերով։ Նվիրատվությունն իրականացվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունների ջանքերով։
Հիշեցնենք՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՅԴ կամավորական վաշտի ազատամարտիկ Կիմ Խաչատրյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 31-ին՝ Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանության ժամանակ: