|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«2021-ի օգոստոսի 15-ին ասում էի, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների հետևանքով Արցախի գրավյալ տարածքներում կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումներ և սպառնալիք լինել ինչպես հայկական, այնպես էլ իրանական պետականությանը։
Շատերը կրկին համարեցին, որ ես ֆանտաստիկայի ժանրից եմ խոսում և աֆղանական ահաբեկչությունը որևէ կերպ մեզ չի հասնի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան զրկվել են աֆղանական գործոնից։
Այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում Արցախի օկուպացված տարածքներ։
Եթե նախկինում իմ փաստարկված վերլուծությունները իրականություն էին դառնում 2-3 ամիս անց, ապա այս դեպքում 15 օր անցավ։ Իրադարձությունների ընթացքն արագանում է, մենք ևս մեր գործողությունները արագացնելու կարիք ունենք, հակառակ դեպքում էլի «թղթե շերեփի» օրն ենք ընկնելու։
Պետք է տեսնել ապագան ու գործողությունները կառուցել ըստ դրա»։