|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է՝ պայմանավորված ջրի պղտորվածության մասին ահազանգերով: Այդ մասին վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել:
«Այսօր առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը», - նշված է հայտարարության մեջ:
Վարչական շրջանից վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է: