|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հարավում սկսվել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի ենթակառուցվածքների շինարարությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Նաթավան Բայրամովան:
«Ներկայումս բոլոր պետական գերատեսչությունների, ներառյալ՝ ՓԲԸ-ների հիմնական գերակայությունը ազատագրված տարածքներում նախագծային և ենթակառուցվածքային գործողություններն են: Երկաթուղիները, որոնք գործել են այդ տարածքներում մինչ օկուպացիան, կվերականգնվեն»,- հավելել է Բայրամովան: