|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտնում ենք, որ նախորդ ամիսների ծավալուն աշխատանքի արդյունքում, որում կարևոր ներգրավվածություն է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, հայ ռազմագերիների հարցը վերջապես քննարկվելու է Եվրոպական խորհրդարանում՝ վերջինիս մայիսի 20-ի լիագումար նիստի ընթացքում։ Նախատեսված է հրատապ բանաձևի (urgent resolution) ընդունում։ Հարկ է նշել, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության արդյունավետ գործողությունների շնորհիվ նաև։ Բանաձևի նախագիծը մշակման փուլում է և դեռևս հասանելի չէ։ Հայ գերիների ազատ արձակման հարցով միջազգային ճնշում ապահովելը չափազանց կարևոր նշանակություն ունի, և այդ հարցով մեր սահմանափակ թվով գործիքներից մեկն է։