|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց եւ Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքնեը։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից։
«Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։ Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։