|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը նախատեսում է մեկ-երկու ամսվա ընթացքում վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված նավթավերամշակման գործարանների մեծ մասը՝ դրանք վերադարձնելով իրենց հզորության 70-80%-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Մոհամմադ Սադիղ Ազիմիֆարը։
«Մենք կկարողանանք վնասված նավթավերամշակման գործարանների մեծ մասը վերադարձնել իրենց նախկին հզորության 70-80%-ին մեկ-երկու ամսվա ընթացքում, իսկ հետո, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, կկարողանանք դրանք վերականգնել մինչև 100%»,- ասել է նա՝ նշելով, որ Լավան կղզու նավթավերամշակման գործարանը շուտով կվերականգնվի, իսկ մասնակի շահագործումը նախատեսվում է 10 օրվա ընթացքում։