|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 2-ին այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ միջև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանում կայուն համայնքաշինության և «Կառուցիր Հայաստան» ծրագրի իրագործման խրախուսման մասին»։