|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո գերի ընկած շիրակցի զիվորականների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են և պատրաստվում են գիշերել այնտեղ այնքան մինչև իրենց զավակներին կվերադարձնեն:
Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ եղբոր՝ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կառավարության շենք է ժամանել Շիշ բռնողը, որը ներս է կանչել անհետ կորած զինվորներից մի քանիսի եղբայրներին և սպառնալիքներով պահանջել է «մաքրվել կառավարության տարածքից», սակայն նրանք անդրդվելի են մնացել: Ներկաների խոսքով՝ շիշ բռնողն ակնհայտ ոչ սթափ վիճակում է եղել:
Նշենք, որ գերիների ծնողները օրերս փակել էին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը՝ պահանջելով հրատապ կարգով վերադարձնել իրենց զավակներին»: