|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաց փորձագետ Նիկոլոզ Մժավանաձեն ահազանգում է, որ Ադրբեջանն իր տարածքում ոչնչացնում է պատմական քրիստոնեական հուշարձանները: Մժավանաձեն երկու լուսանկար է տեղադրել Facebook- ում՝ հետևյալ տեքստով․
«Համեմատե՛ք, սա 19-րդ դարի Սուրբ Երրորդության տաճարն է, որը զուգարանի է վերածվել Զաքաթալայում (Հերեթի): Իսկ սա 2016-ին Մառնեուլիում կառուցված մզկիթ է:
Դրանից հետո մեզ վստահեցնում են, որ Ադրբեջանը մեր բարեկամն է»։
Չնայած այս դեպքին՝ վրացի պաշտոնյաները ոչ մի կերպ չեն արձագանքում Բաքվի բացահայտ թշնամական գործողություններին: