|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը: Ինչպես հայտնում է Mirror-ը, ռեփերը սպանվել է սեփական ավտոմեքենայում, անհայտ անձի արձակած կրակոցից:
33-ամյա Չաքի Թրիլը ստացած վիրավորումից մահացել է հիվանդանոցում, իսկ կրակոցն արձակած անձը հեռացել է դեպքի վայրից:
Mirror-ը նշում է, որ կրակոցն արձակած անձը դեռևս չի հայտնաբերվել և հայտնի չէ սպանության դրդապատճառը: