|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ ռազմագերիների վերադարձը կարեւոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային խնդիրներից մեկն է, որով անձամբ զբաղվում են մեր նախագահը, մեր արտգործնախարարը եւ պաշտպանության նախարարը: Իհարկե, գուցե այս հարցի լուծումն այնքան արագ չի ընթանում, որքան կցանկանայինք, բայց, հավատացեք՝ արվում է առավելագույնը: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի»,- ասաց դեսպանը: