|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տեղյակ է Արևմուտքում Telegram մեսենջերն արգելափակելու մտադրությունների մասին: Այսպես է նա մեկնաբանել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքներից հետո ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվների արգելափակումը:
«Ես արդեն լսել եմ, որ Telegram-ին սպառնացել են զրկել ծառայություններ մատուցելու հնարավորությունից»,- ասել է Լավրովը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում՝ նվիրված Ռուսաստանի դիվանագիտության՝ 2020 թ.-ի գործունեության արդյունքներին: «Դա հետաքրքիր կլինի»,- հավելել է նա: