|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի երեկվա հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․
«Ես չեմ քննադատում Նազարյան Լենային: Ավելին` շնորհակալ եմ Լենային անկեղծության համար:
Լենան ճիշտ է ասում: Դավաճան Նիկոլը չի կարող ռևանշի ձգտել ու նոր պատերազմի մասին մտածել: Դավաճան Նիկոլը նոր է հաճույքով լիզել Ալիևի կոշիկները, ի՞նչ ռևանշի մասին է խոսքը:
Լենան ճիշտ է ասում: Դավաճան Նիկոլը 18 տարեկան տղաներին չպետք է զոհաբերի, որովհետև նոր է 5000 այդ տարիքի տղաների զոհաբերել, որ Ալիևի կոշիկները լիզելու հնարավորություն ունենա:
Լենան ճիշտ է ասում: Քանի դավաճան Նիկոլը կա, մտքներովդ չանցնի, թե հպարտանալու և գլուխներդ բարձր ման գալու հնարավորություն եք ունենալու»: