|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է, եւ մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաեւ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ նախագահի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։
«Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ։ Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել»,- ասել է Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ իրավիճակը Արցախում հանգիստ է, եւ կարծում է՝ նման լուրերը միայն խուճապ են տարածում։