|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություն է տրամադրել աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության մասին:
«Հարգելի՛ քաշաթաղցիներ, այն աշխարհազորայինները, ովքեր տարեվերջին չեն ստացել իրենց հասանելիք պետական աջակցությունը, տեղեկացնում ենք, որ աջակցության տրամադրման գործընթացը վերսկսվել է։
Բերձորում գտնվող աշխարհազորայինները, ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք աջակցությունը, վաղը` հունվարի 5-ին, վաղ առավոտից կարող են մոտենալ շրջվարչակազմի շենք։
ՀՀ այլ բնակավայրերում նույնպես կազմակերպվելու է աշխարհազորին հասանելիք պետական աջակցության տրամադրումը, որի ժամանակացույցի, այլ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրված է հայտարարությունում։