|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հայաստանում և Արցախում հայտարարված սգո օրերին արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանություններում կբացվեն սգո մատյաններ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանում հայտարարված սգո օրերին արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում բացվում են սգո մատյաններ»,- ասել է Նաղդալյանը:
Իրանում ՀՀ-ի դեսպանությունից հայտնել են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ նպատակահարմար են գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]):