|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի եւ մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը. հաղորդում է «Գալա TV»-ն:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ:
Արարողությանը մասնակցում են նաեւ տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ: